Կարկուտը ծեծած տեղն է ծեծում. բազմազավակ ընտանիքը մնացել է առանց տանիքի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Մայիսի 1-ին արտակարգ դեպք էր տեղի ունեցել Կոտայքի մարզի Զովունի գյուղում:
Ուժեղ քամու պատճառով փլուզվել էր 27 փողոցի Ավետիսյաններին պատկանող թիվ 6 տան տանիքը, որը քամին բարձրացրել և շպրտել է հարևանի տան կողմ ում ևս մեծ վնաս է հասցրել՝ ավերելով նրա պարիսպը, վնասել տնկիները:
Բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չեն եղել:
SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում նշված բնակարանի բնակիչները հայտնեցին, որ գյուղապետարանի ներկայացուցիչը իրենց չի կարողանում օգնել, քանի որ դա մարզպետարանի խնդիրն է:
Բազմազավակ ընտանիքը կրել է ահռելի նյութական վնաս և չգիտեն ինչ են անելու, ուստի նրանց միակ հույսը բարեգութ մարդիկ են, ովքեր սոցիալական այս ծանր պայմաններում իրենց օգնության ձեռք կմեկնեն:
Լուսանկարները և տեսանյութը՝ Լևոն Ամիրզյանի