211652_close_icon
views-count2874 դիտում article-date 09:19 07-09-2016

Հայաստանի ՌԴ արտահանման ծավալների կտրուկ աճը արդարացի կասկածներ է առաջացնում. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ-ից Ռուսաստան արտահանման ծավալների կտրուկ աճը այս տարվա առաջին կիսամյակում արդարացված կասկածներ է առաջացնում պաշտոնական վիճակագրության հավաստիության նկատմամբ։ Որոշ ապրանքների արտահանումը աճել է հազարավոր անգամներով։ Մասնավորապես, ՀՀ մաքսային ծառայության հրապարակած պաշտոնական տեղեկանքի համաձայն այս տարվա առաջին կիսամյակում Ռուսաստան է արտահանվել «Ուղեպայուսակ, ճամպրուկ, դրամապանակ, ակնոցի, հեռադիտակի և այլ պայուսակներ, տուփեր» ապրանքախմբում ներառված 30 հազար 704 հատ ապրանք 12 միլիոն դոլար ընդհանուր արժեքով։ Անցած տարվա նույն ժամանակահատվածում այդ նույն ապրանքախմբի ապրանքներից ՌԴ էր արտահանվել ընդամենը 14 հատ։ Աճը կազմում է 2 հազար 193 անգամ։ Թե ինչպես է ստացվել նմանատիպ ապրանքների արտահանման ավելի քան 2 հազար անգամյա աճ, առանձին ուսումնասիրության առարկա է: Սակայն հիմնավոր կասկածներ կան. որ դրանք իրականում թուրքական ապրանքներ են։ Քանի որ այս տարվա սկզբից ՌԴ-ն պատժամիջոցներ էր մտցրել թուրքական որոշ ապրանքների վրա, ապա այդ ապրանքների մի մասը մուտք էին գործում այլ երկրներ, ձևակերպվում որպես տվյալ երկրի արտադրանք ու վերաարտահանվում ՌԴ։ Հայաստանը թերևս անմասն չի մնացել այդ սխեմաներից։ Պետք է սպասել, որ ռուս-թուրքական հարաբերությունների կարգավորման հետևանքով ՀՀ-ից ՌԴ ապրանքների արտահանման ծավալները կարող են զգալիորեն նվազել»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր