Մոսկվայում սխալ արձանագրած տուգանքների պատճառով դադարեցվել է ավելի քան 100 տեսախցիկների աշխատանքը
ՌԴ մայրաքաղաքում սխալ արձանագրած տուգանքների պատճառով դադարեցվել է ավտոճանապարհներին տեղադրած «Стрелка-Плюс» մոդելի տեսախցիկների աշխատանքը: Այս մասին հայտնում է «РИА Новости»-ն:՛
Մոսկվայի ՃՈ պետ Վիկտոր Կովալենկոն նշել է, որ նման մոդելի տեսախցիկների թիվը կազմում է 113-ը և դրանց աշխատանքը կդադարեցվի մինչև պարզվեն սխալ արձանագրած տուգանքների հանգամանքները:
Ավելի վաղ Մոսկվայի վարորդները բողոքել էին, որ արձանագրած տուգանքները սխալ են եղել, քանի որ տուգանվել են կրկնակի հոծ գիծը տրորելու համար, սակայն պարզվել է, որ մեքենան չի տրորել այգ գծերը, նկարում մեքենայի ստվերն է ֆիքսվել, որն ընկել է գծերի վրա: