3531 դիտում
19:51 04-09-2016
Կինոմատոգրաֆիայի առաջին քայլը տեղի է ունեցել 1685 թվականին, երբ հայտնագործվեց «կախարդական լուսամփոփը»` տեսախցիկը
Կինոգյուտի հեղինակները ֆրանսիացի գյուտարարներ Լյումիեր եղբայրներն են։ 1895 թվականին հայտնագործել են «Շարժվող լուսանկարների» նկարահանման ու պրոյեկտման կինոսարքը, որն արտոնագրվել և անվանվել է կինեմատոգրաֆ։
Կինոմատոգրաֆի՝ կինոնկարի որպես ժանր ծնունդը տեղի է ունեցել 1895 թվականի դեկտեմբերի 28-ին, երբ Կապուցինների Գրանդ Կաֆե սրճարանի սրահներից մեկում տեղի ունեցավ կինոնկարի առաջին սեանսը։
Կինոմատոգրաֆում առաջին քայլը տեղի է ունեցել 1685 թվականին, երբ հայտնագործվեց «կախարդական լուսամփոփը»` տեսախցիկը։
Երկրորդ քայլը կատարվել է 1791 թվականին Մայքլ Ֆարադեյի և նրա ընկերոջ` Մաքս Ռոջերի կողմից։ Ամբողջ Եվրոպան աշխատում էր, որպեսզի ստեղծվեր մի սարք, որ կարող էր կենդանացնել նկարը։ Ֆարադեյի սարքավորումը կոչվում էր ֆենակիստիսկոպ։ Սարքավորմանը ամրացվում էր հաջորդական նկարների շարք։ Գիտնական Ժոզեֆ Պլատոն զբաղվում էր մի գործով, որը հնարավորություն կտար շարժումը բաժանել մի քանի փուլերի՝ մասերի, օրինակ՝ մարդու շարժումը։ Երբ Ֆարադեյն իր ձեռքում ուներ այդ աշխատանքները, ֆենակիստիսկոպի ավարտուն տեսք ստանալուն շատ քիչ էր մնում։
Երրորդ քայլն արվեց 1877 թվականին։ Այն հնարավոր դարձավ Լուի Դագերի և Ժոզե Նյեպսայի աշխատանքների շնորհիվ։ Կալիֆոռնիայի կառավարիչ Լելանդ Ստենֆորդը և լուսանկարիչ Էդուարդ Մեյբրիջը մի հետքրքիր փորձ կատարեցին։ Լելանդը սիրում էր ձիեր և բանավիճեց Մեյբրիջի հետ այն թեմայի շուրջ, թե արդյոք ձին թռիչքի ժամանակ պոկում է ոտքը գետնից։ Նրանք գտան 60 տեսախցիկներ և շարեցին դրանք վազուղու երկու կողմերում՝ յուրաքանչյուր կողմում 30 հատ։
Նրանց հակառակ կողմում կային փոքր կրպակներ, որտեղ գտնվում էին մարդկանց վերահսկող տեսախցիկները։ Տեսախցիկի և կրպակի միջև ձգված էր ճոպան։ Երբ ձին սկսում էր վազել և հասնում այդ հատվածին, որտեղ տեղադրված էին տեսախցիկները, ոտքով դիպչում էր պարանին, որից հետո սկսվում էր տեսախցիկի աշխատանքը և ստացվում ձիու շարժման մի հատվածի պատկեր։ Դա շարժումը մասերի բաժանելու առաջին փորձն էր։
Նմանատիպ նյութեր
5162 դիտում
07:54 03-04-2017
ԿԸՀ-ն ամփոփել է 2009 ընտրատեղամասերից 1685-ից ստացած տվյալները
Այս բաժնից
2533 դիտում
18:52 03-11-2024
130 տարվա մեջ առաջին անգամ Ճապոնիայի Ֆուձիյամա լեռան վրա առկա չէ ձնածածկույթ
2809 դիտում
17:11 03-11-2024
Վանում մոտ մեկ տոննա կշռող ուրարտական բազալտե արձան է հայտնաբերվել