Չինաստանում 120 տարեկան հասակում մահացել է աշխարհի ամենատարեց բնակչուհին: Այս մասին հայտնում է Ren.tv-ն:
120-ամյա Սու Ցինը իրենից հետո թողել է անհավանական մեծ թվով թոռներ և ծոռներ: Տեղի ԶԼՄ-ները նշում են, որ նրանց թիվը կազմում է 70-ը:
Նշենք, որ Carry the Flag World Records միջազգային կազմակերպությունը 2013 թ.-ին Սու Ցինին հռչակել էր աշխարհի ամենատարեց բնակչուհի: