Չինաստան ժամանած Օբամային օդանավակայանում թողել են առանց շարժասանդուղքի և կարմիր գորգի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման G20 գագաթնաժողովին մասնակցելու նպատակով ժամանել է Չինաստանի Հանչժոու քաղաք, սակայն օդանավակայանում ժամանումից հետո նրա օդանավը թողել են առանց շարժասանդուղքի և ավանդական կարմիր գորգի:
Ինչպես նշում է TR-ն, Օբաման ստիպված է եղել օդանավից դուրս գալ պահուստային ելքով, որը գտնվում է օդանավի պոչի հատվածում:
[url=https://shamshyan.com/hy/article/2016/09/04/94591/]Հիշեցնենք[/url], որ Չինաստանի Հանչժոու քաղաքում պաշտոնապես մեկնարկել է «Նորարարական, առողջ, փոխկապակցված և ներառական համաշխարհային տնտեսության կառուցումը» թեմայով G20 գագաթնաժողովը։
Գագաթնաժողովի առաջին աշխատանքային նիստի շրջանակում կքննարկվի համաշխարհային մակրոտնտեսական իրավիճակը: Գագաթնաժողովը կավարտվի սեպտեմբերի 5-ին: