2074 դիտում
15:20 02-09-2016
Մոսկվան կարող է հաշտեցնել Իսրայելին ու Պաղեստինին. Երուսաղեմի հարցերով նախարար
Թել-Ավիվը դեմ չէ պաղեստինցիների հետ երկխոսությանը, սակայն պատրաստ չէ բանակցություններ վարելուն, քանի դեռ Ռամալլան նախապայմաններ է առաջ քաշում, «Իզվեստիա» թերթին տված հարցազրույցում ասել է Երուսաղեմի հարցերով նախարար Զեև Էլկինը։
«Որքանով ինձ հայտնի է, ներկա պահին դեռ համաձայնություն չկա ուղիղ բանակցություններ վարելու մասին։ Մահմուդ Աբբասը պնդում է, որ մինչև պաղեստինցիների հետ խոսելը Իսրայելը պարտավոր է կատարել իրենց կողմից առաջադրված պայմանները։ Մենք դրա հետ համաձայն չենք։
Հասկանալի է նաև, որ մոսկվան կարող է դառնալ վեճի հարթություն, ուղիղ բանակցությունների միջնորդ, սակայն անհրաժեշտ է սկզբունքային դիրքորոշում և պատրաստակամություն՝ պաղեստինցիների կողմից՝ կոնտակտի համար»,-ընդգծել է նա։
Իսրայելական ԶԼՄ-ների տվյալներով՝ Պաղեստինը առաջարկում է Իսրայելին դադարեցնել նոր բնակավայրեր փնտրելու և իր բնակիչներին այնտեղ տեղավորելու ուղղությամբ գործունեությունը, ընդունել Պաղեսռինը որպես պետություն, ազատ արձակել բանտերից պաղեստինցիներին՝ համաձայն ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածության։
Նմանատիպ նյութեր
6412 դիտում
22:13 07-12-2017
Անգելա Մերկելը Իսրայելին ու Պաղեստինին կոչ է արել նստել բանակցային սեղանի շուրջ
1808 դիտում
13:20 30-01-2021
Երուսաղեմի նորանշանակ լատին պատրիարքն առաջին այցն է կատարել Երուսաղեմի Հայոց պատրիարքարան
Այս բաժնից
1159 դիտում
17:27 19-01-2025
Դոնալդ Թրամփը ողջունել է ՀԱՄԱՍ-ի կողմից պատանդների ազատ արձակման մեկնարկը
1039 դիտում
16:07 19-01-2025
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը հրաժարական է տվել՝ ի նշան ՀԱՄԱՍ-ի հետ գործարքի դեմ բողոքի
1096 դիտում
15:41 19-01-2025
Ուկրաինայի իշխանությունները պնդում են, որ Պոկրովսկում իրավիճակը «կայուն է»