68549 դիտում
10:10 02-09-2016
Ավտոմեքենաների ջարդ՝ Երևանում. Ժողինստիտուտի մոտ բախվել են Lada Priora-ն, Volkswagen Touareg-ները, Mercedes-ը, Mitsubishi-ն ու Infiniti-ն. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ` սեպտեմբերի 1-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:30-ի սահմաններում Նալբանդյան, Իսահակյան և Ալեք Մանուկյան փողոցների խաչմերուկում` Երևանի Տնտեսագիտական համալսարանի դիմաց, բախվել են Երևան քաղաքի Անդրանիկի փողոցի բնակիչ, 19-ամյա Արտակ Լալայանի վարած Lada Priora մակնիշի 71 PV 100 համարանիշի և Սայաթ-Նովա պողոտայի բնակիչ, 18-ամյա Թոմաս Հարություն Ռոբերտ Պետրոսյանի վարած Volkswagen Touareg մակնիշի 48 MD 444 համարանիշի ավտոմեքենաները, իսկ հետո բախվել են ճանապարհի թույլատրելի հատվածում կայանած Mercedes մակնիշի 34 MU 505 համարանիշի, Mitsubishi մակնիշի 99 OO 299 համարանիշի, Infiniti մակնիշի 74 AT 074 մակնիշի և Volkswagen Touareg մակնիշի 55 LU 595 համարանիշի ավտոմեքենաներին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, Priora-ի վարորդին և 3 ուղևորներին տեղափոխել են «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 1-ին դասակի աշխատակիցները՝ դասակի հրամանատար Միհրան Միրզոյանի գլխավորությամբ:
Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն, որտեղից ժամանել է ավագ քննիչ Հրանտ Պետրոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 4-րդ հրշեջ-փրկարարական ջոկատը` 1 մարտական հաշվարկով և օգտագործելով հատուկ տեխնիկա` նոր միայն կարողացել են վիրավորներին դուրս բերել մեքենայից: Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնի փականը:
Օպերատիվորեն ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վիրավորների ինքնությունը:
Ըստ նախնական տեղեկությունների` վթարի մեղավորը եղել է Priora-ի վարորդը, ով չի զիջել գլխավոր ճանապարհով ընթացող Tuareg-ի վարորդին, ստեղծել է վթարային իրավիճակ, որից հետո տեղի է ունեցել վթարը:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 49+
49+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
26784 դիտում
14:01 23-11-2024
Ավտովթար՝ Արագածոտնի մարզում. «ԳԱԶ 31»-ը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ