Բիշքեկում Չինաստանի դեսպանատան մոտ պայթյուն է որոտացել. կա 1 զոհ, 3 վիրավոր
Բիշքեկում Չինաստանի դեսպանատան մոտ, հզոր պայթյուն է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
Պայթյունի հետևանքով կա 1 զոհ, ևս 3 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքեր են ստացել:
Ղրղզստանի կառավարությունը ահաբեկչություն է որակել կատարվածը՝ հայտարարելով, որ մահապարտ ահաբեկիչը ավտոմեքենայով ներխուժել է դեսպանատան դարպասից ներս և գործի դրել պայթուցիկ սարքը:
Տուժածները Ղրղզստանի քաղաքացիներ են՝ 17-ամյա երկու այգեպաններ և մի կին: