Օգոստոսի 28-ին կամփոփվեն «ՖՐԵՍԿՈ» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի 3-րդ միջազգային փառատոի երևանյան ցուցադրությունները
Հարգելի համաքաղաքացիներ, օգոստոսի 28-ին` ժամը 19:00-23:00-ը, Կարապի լճի հարակից տարածքում տեղի կուեննա «ՖՐԵՍԿՈ» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի 3-րդ միջազգային փառատոնի երևանյան ցուցադրությունների ամփոփումը:
«Երևանյան ամառ» եռամսյա միջոցառումների ծրագրով անցկացվող միջոցառումը կուղեկցվի համերգային ծրագրով՝ ներկայացնելով հիմնականում ազգային երաժշտարվեստը:
Փառատոնային օրերին երևանյան հանդիսատեսը հնարավորություն է ունեցել մասնակցելու բացօթյա կինոդիտումներին: Ֆիլմացանկում ներառված է եղել 22 երկրներից ներկայացված 76 կինոժապավեն, որոնցից 4-ը՝ հայկական:
[b]Երևանի քաղաքապետարան
[/b]