211652_close_icon
views-count8791 դիտում article-date 21:19 18-12-2016

ՀՊՏՀ մարզադահլիճում ավարտվեց ՀՎՖ տղամարդկանց և կանանց գավաթի առաջնության եզրափակիչ փուլը. Մրցույթին մասնակցում էին նաև Արցախից ժամանած թիմեր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ դեկտեմբերի 18-ին, ՀՊՏՀ մարզադահլիճում ավարտվեց Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի 25-ամյակին նվիրված ՀՎՖ տղամարդկանց և կանանց գավաթի առաջնության եզրափակիչ փուլը: Մրցույթին մասնակցում էին տղամարդկանց պայքարում 5 թիմեր՝ Ստեփանակերտ, ՀՃՇՀ, ՖԻՄԱ, ՀԷՑ , Գյումրի, իսկ կանանց մոտ 4 թիմեր՝ ՆԺԴԵՀ, ԵՊԼՀ, ԽՄՕՄՄ, Ստեփանակերտ: Երեք օր տևած պայքարում տղամարդկանց առաջնության հաղթող ճանաչվեց ՖԻՄԱ թիմը, երկրորդ տեղ գրավեց Ստեփանակերտ, երրորդ տեղում էր ՀՃՇՀ թիմը, իսկ կանանց պայքարում առաջնության հաղթող ճանաչվեց ՆԺԴԵՀ թիմը, երկրորդ տեղ գրավեց ԽՄՕՄՄ թիմը, երրորդ տեղում էր Ստեփանակերտի թիմը: Այսօր կայացավ նաև թիմերի պարգևատրումը` թիմերը պարգևատրվեցին դիպլոմներով, կրցքանշաններով և գավաթներով: Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 380+
380+

Նմանատիպ նյութեր