Էջմիածնի քաղաքապետի չկայացած թեկնածուն անկեղծանում է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ օրեր առաջ լուրեր էին տարածվել, թե իբր Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանի կողմնակիցներն առևանգել են Կարեն Պետրոսյան անունով մեկին, ով մտադիր էր առաջադրվել քաղաքապետի թեկնածու:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Կարեն Պետրոսյանը պատմում է, որ իրականում իրեն ստիպել, համոզել են առաջադրվել: Եվ նրան համոզել է քաղաքապետի մեկ այլ թեկնածու` Արթուր Թումանյանը: Թումանյանն ասել է, թե ինձ օգնելու համար պետք է առաջադրվես:
Կարեն Պետրոսյանը նաև պատմում է, որ իրեն իբրև թե առևանգողն իր մտերիմ հարևանն է, որի հետ հաճախ են խնջույքներ կազմակերպում:
Հիշատակվող դեպքում էլ հենց Կարեն Պետրոսյանն է զանգահարել իր հարևանին ու խնդրել, որ իրեն էլ մասնակից դարձնեն նախատեսվող կերուխումին:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի