Կիմ Չեն Ինը հայտարարել է, որ «ԱՄՆ-ի տարածքն իր ձեռքում է պահում»
Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ինը սուզանավից հերթական բալիստիկ հրթիռի փորձարկման ժամանակ հայտարարել է, որ իր երկիրն «ամուր է պահում Խաղաղ օվկիանոսում ԱՄՆ-ի տարածքն ու օպերատիվ գործողությունների գոտին իր ձեռքերում», հաղորդել է Հյուսիսային Կորեայի Կենտրոնական հեռագրային գործակալությունը։
Հյուսիսկորեացի առաջնորդի խոսքով՝ իրենց հաջողվել է հրթիռների արձակման տեխնոլոգիան հացվել է կատարելության։ Հրթիռի փորձարկումն անցկացվել է նախօրեին։ Այն անցել է 500 կմ տարածություն և 80 կմ խորացել դեպի Ճապոնիայի ՀՕՊ ճանաչված գոտին։
Փորձագետներն իրենց հերթին ընդունում են, որ Փհենյանը նշված ոլորտում զգալի հաջողությունների է հասել։