211652_close_icon
views-count2294 դիտում article-date 13:02 24-08-2016

ՀՀ ոստիկանության կայքում տեղադրվել են հոկտեմբերի 2-ին կայանալիք Գյումրու և Վանաձորի ավագանիների ընտրությունների ընտրողների նախնական ցուցակները

ՀՀ ընտրական օրենսգրքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ ՀՀ ոստիկանությունը www.police.am կայքում ներբեռնելու հնարավորությամբ [url=http://www.police.am/httpwwwpoliceamhanraqve.html]տեղադրել է [/url]02.10.2016թ. կայանալիք Գյումրու և Վանաձորի ավագանիների ընտրությունների ընտրողների նախնական ցուցակները: Ընտրողների նախնական ցուցակները տրամադրվել են նաև տեղամասային կենտրոններին: Ընտրողների ցուցակներում անճշտություններ (այդ թվում` դիմողի անձին չվերաբերող) հայտնաբերելու դեպքում կարող եք մինչև 22.09.2016թ. դիմել տարածքային անձնագրային ծառայություններ կամ անձնագրային և վիզաների վարչություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր