211652_close_icon
views-count3812 դիտում article-date 13:21 25-09-2018

ԿԸՀ կայքում հրապարակվել է Երևանի ավագանու ընտրություններին մասնակցած ընտրողների ցուցակները

Ընտրական օրենսդրության համաձայն` սկանավորվել եւ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում հրապարակվել են 2018 թվականի սեպտեմբերի 23-ին կայացած Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունների քվեարկությանը մասնակցած ընտրողների ցուցակները: Ցուցակները տեղադրված են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում` [url=http://www.elections.am/listsc/]http://www.elections.am/listsc/[/url] հասցեով: ՀՀ ընտրական օրենսգրքի կանոնակարգումների համաձայն` այլ անձի փոխարեն քվեարկելու մասին դիմում ներկայացնելու իրավունք ունեն` 1) ընտրություններին մասնակցող կուսակցության, դաշինքի լիազոր ներկայացուցիչը, ավագանու անդամի թեկնածուն, 2) վստահված անձը, 3) համապատասխան տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամը, 4) քվեարկությանը չմասնակցած այն ընտրողը, որի տվյալների դիմաց ընտրողների ցուցակում առկա է ստորագրություն` քվեարկությանը մասնակցելու վերաբերյալ: Այլ անձի փոխարեն քվեարկելու մասին դիմումը համապատասխան տարածքային ընտրական հանձնաժողով կարող է ներկայացվել մինչեւ սեպտեմբերի 26-ը` ժամը 11.00-ն:

Նմանատիպ նյութեր