211652_close_icon
views-count105502 դիտում article-date 10:59 24-08-2016

ԲԱՑԱՌԻԿ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ՝ Արցախից. զինվորներն ասում էին. «Ի՞նչ հողեր տալու մասին է խոսքը, երբ պոստերի մեծ մասում արդեն 24 ժամ ջուր ունենք»

Ինչպես Արցախից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի կարգադրությամբ առաջնագծում գտնվող զինվորների համար լուծվում է խմելու ջրի խնդիրը։ Արդեն 1 շաբաթ է՝ առաջնագծի մոտ 15-ից ավելի պոստերում ծառայություն կատարող զինվորներ կանոնավոր ստանում են 24-ժամյա ջրամատակարարում։ Ֆոտոլրագրողի հետ զրույցում զինվորներն ասում էին. «Ի՞նչ հողեր տալու մասին է խոսքը, երբ պոստերում արդեն լուծվել է խմելու ջրի խնդիրը։ 15-ից ավելի պոստեր արդեն ունի ջուր։ Պոստերում կառուցվել և կառուցվում են բաղնիքներ, ինչը հնարավորություն է տալիս մեզ, կարելի է ասել, ամեն օր լոգանք ընդունել։ Արցախի պաշտպանության բանակի հրամանատար Լևոն Մնացականյանը անակնկալ այցեր հաճախակի է կատարում, որի ժամանակ ստուգում է ինչպես մեր հագուկապը, այնպես էլ սնունդը»։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մյուս պոստերում նույնպես կատարվում են աշխատանքներ՝ ջրագծեր անցկացնելու և բանակային բաղնիքներ կառուցելու ուղղությամբ, իսկ այդ գործում Արցախի կառավարությանը մեծ աջակցություն են ցուցաբերել ռուսաստանահայեր Հովհաննես Նիկողոսյանն ու Մնաց Առաքելյանը։ Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 238+
238+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր