211652_close_icon
views-count5507 դիտում article-date 13:01 23-08-2016

Վրաստանում գազատարը պայթեցնել պատրաստվողներից մեկն անժամկետ հացադուլ է սկսել

Ահաբեկչության մեջ մեղադրվողներից մեկը՝ Վրաստանի քաղաքացի Վլադիմիր Ռուխաձեն անժամկետ հացադուլ է հայտարարել, հաղորդում է Georgia Online-ը։ «Նախնական կալանքի որոշումն այնքան օբյեկտիվ չէ, որ վրդովեցրել է Վլադիմիր Ռուխաձեին, և նա որոշել է անժամկետ հացադուլ սկսել, մինչև որ գործով օբյեկտիվ որոշում չկայացվի»,-լրագրողներին ասել է Ռուխաձեի փաստաբան Նինո Մախարաձեն։ Նրա խոսքով՝ Թբիլիսիի դատարանի վճիռը բողոքարկվելու է առաջիկա 48 ժամվա ընթացքում։ Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Վրաստանի պետական անվտանգության ծառայության աշխատակիցները ձերբակալել են Վրաստանի 5 քաղաքացիների, ովքեր ծրագրել էին օգոստոսի 20-ին պայթեցնել Վրաստանից Հայաստան եկող գազատարը, հաղորդում է Georgia Online-ը։ Ձերբակալվածների մեջ է Փոթի քաղաքի ոստիկանության պարեկապահակային ծառայության աշխատակից Լևան Մամպորիանը, ում մեղադրում են լիազորությունները չարաշահելու մեջ։ Վրաստանի ՊԱԾ ներկայացուցիչը նշել է, որ ահաբեկչությունը նշված անձինք պատրաստվում էին իրականացնել Սաղուրամո բնակավայրի մոտակայքում, որտեղով անցնում է գազատարը։ Ձերբակալվածներն են՝ Բեկա Բ-ն, Վլադիմիր Ռ-ն, Մինդիա Վ-ն, Ջաբա Մ-ն և Նուրի Չ-ն։ Հանցախմբի անդամները ավտոմեքենայով ուղևորվել են Ժինվալի-Շատիլի ավտոմայրուղու անտառամերձ հատվածը, որտեղ պահված են եղել 4 միավոր 200 գրամանոց տրոտիլ, 2 տեսակի դյուրավառ լար և այլ պայթուցիկ նյութեր, ինչպես նաև ավտոմատ հրազեններ։ Իսկ ձերբակալվածներից մեկի տնից հայտնաբերվել է համակարգիչ, որում հայտնաբերվել է թիրախային քարտեզ՝ կետերով, որտեղ պլանավորվել էր պայթյուններ իրականացնել։ Հետաքննությունը վարում է Վրաստանի պետական անվտանգության ծառայության հակահետախուզության վարչությունը։

Նմանատիպ նյութեր