Պարույր Հայրիկյանն անժամկետ հացադուլ է սկսել ԿԸՀ-ի դիմաց
«Ազգային ինքնորոշում միավորման» նախագահ Պարույր Հայրիկյանն այսօր՝ նոյեմբերի 20-ին, հացադուլ է սկսել ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքի մոտ` ընդվզելով հանձնաժողովի հակասահմանադրական գործողությունների դեմ:
ԱԻՄ նախագահը ցանկանում էր կազմակերպել ստորագրահավաք՝ Սահմանադրական փոփոխություններ կազմակերպելու համար և այդ հարցով դիմել է ԿԸՀ:
Վերջինը պատասխանել է, որ Հայաստանի «Հանրաքվեի մասին» օրենքը չի նախատեսում քաղաքացիական նախաձեռնություն:
Առաջնորդվելով քաղաքացիական պատասխանատվությամբ՝ ԿԸՀ հակասահմանադրական գործողությունների դեմ, Հայրիկյանը հացադուլ է հայտարարել՝ պահանջելով կատարել Սահմանադրության պահանջը: