Սփյուռքի նախարարությունում խորհրդակցություն է տեղի ունեցել. նշանակվել են պատասխանատուներ ու համակարգողներ
Օգոստոսի 22-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում նախարար Հրանուշ Հակոբյանի ղեկավարությամբ տեղի ունեցավ խորհրդակցություն, որին մասնակցում էին նախարարի տեղակալներ Սերժ Սրապիոնյանը և Վահագն Մելիքյանը, աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը, կառուցվածքային ստորաբաժանումների, «Հայրենիք-Սփյուռք կենտրոն» ՊՈԱԿ-ի, «Իմ Հայաստան» փառատոնի, «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերականի ղեկավարները:
Կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները ներկայացրին շաբաթվա ընթացքում նախարարության ծրագրերի շրջանակներում կատարած աշխատանքները:
Կարևորվեցին համայնքների հետ ակտիվ աշխատանքների իրականացումը, քննարկվեցին առաջիկա միջոցառումների կազմակերպմանն առնչվող հարցեր:
Ամփոփվեցին «Իմ Հայաստան» փառատոնի շրջանակներում իրականացված միջոցառումները և ներկայացվեցին սեպտեմբերին կայանալիք «Դուդուլի փառատոնի», «Հայ երգի օրվա» և այլ մշակութային միջոցառումների կազմակերպման հետ կապված հարցեր:
Նախարար Հրանուշ Հակոբյանը հանձնարարեց պատշաճ կազմակերպել առաջիկա միջոցառումները, մասնավորապես՝ օգոստոսի 25-26-ը Երևանում կայանալիք «Հայկական աշխարհը համացանցում» գիտաժողովը, Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը և «Արի տուն» ծրագրի եզրափակիչ՝ 8-րդ փուլի փակման հանդիսավոր արարողությունը:
Տրվեցին նոր հանձնարարականներ: Նշանակվեցին պատասխանատուներ ու համակարգողներ: