59 տարեկան հասակում մահացել է նշանավոր իտալացի օպերային երգչուհի Դանիելա Դեսսին
Իտալիական Բրեշիա քաղաքի հիվանդանոցում 59 տարեկան հասակում մահացել է հայտնի օպերային երգչուհի Դանիելա Դեսին: Այս մասին լրագրողներին հայտնել է նրա ամուսինը՝ տենոր Ֆաբիո Արմիլիատոն, ով 15 տարի շարունակ ապրել և ստեղծագործել է երգչուհու հետ:
Դանիելա Դեսին եղել է աշխարհահռչակ՝ Մասկանյայի, Պուչինիի և Լեոնկավալոյի օպերային մեներգերի` աշխարհի լավագույն կատարողներից մեկը, նշում է РИА Новости-ն:
Նշենք, որ Դեսսին ծնվել է Գենուայում 1957 թ.-ին և արդեն 9 տարեկանում հստակ գիտեր, որ օպերային երգչուհի է դառնալու: