4617 դիտում
20:05 20-08-2016
ԱՆ-ը, ըստ էության, տգետ է անվանել պատվաստանյութերի մասին սենսացիոն գրառմամբ հանդես եկած Արդարադատության նախկին նախարարին
ՀՀ առողջապահության նախարությունն այսօր իր պաշտոնական կայքում կոշտ որակումներ է տվել, և, ըստ էության, տգետ է անվանել ՀՀ արդարադատության նախկին նախարար, Վրաստանում ՀՀ նախկին դեսպան Հովհաննես Մանուկյանին, որն էլ օրերս ոչ պակաս սենսացիոն հայտարարություն էր արել սոցիալական ցանցում:
Մասնավորապես, ՀՀ արդարադատության նախկին նախարար Հովհաննես Մանուկյանն օրերս իր ֆեյսբուքյան էջում մի գրառում էր կատարել այն մասին, որ պատվաստումներից տուժած կամ դրանց հետևանքով հաշմանդամություն ձեռք բերած մարդիկ շատ են: Նաև ըստ նախկին նախարարի ու Վրաստանում ՀՀ դեսպանի՝ հարյուրավոր երեխաներ դառնում են սխալ պատվաստումների անդառնալի հետևանքի կրողներ:
Հովհաննես Մանուկյանը էլ ավելի սենսացիոն հայտարարություն էր արել՝ գրելով. «ԱՅԲ ԲԵՆ ԳԻՄ զարգացման կենտրոնի՝ արտաքինից որևէ թերություն չունեցող սաների տարբերությունը մյուս երեխաներից առաջին հաննեստպավորությամբ զրոյական է: Հետո արդեն պարերին, երգերին, արտաքին աշխարհի դրսևորումներին նրանց արձագանքը տխրելու և մտորելու առիթ է տալիս: Կենտրոնի տնօրենը նշում է, որ երեխաների մտավոր ռեգրեսը հիմնականում սխալ կամ անորակ պատվաստանյութերով պատվաստման արդյունք է, ինչը շտկողական կամ որևէ այլ միջամտությամբ հնարավոր չէ վերացնել: Այս երեխաներից յուրաքանչյուրին փոքրիկ ուրախություն պատճառելը ցավոք ամենաքիչն է, ինչ հնարավոր է անել նրանց և նրանց ծնողների համար...»:
ԱՆ-ի արձագանքը բավականին կոշտ է, և այս առնչությամբ նախարարության կայքում տեղադրված պարզաբանման մեջ ասվում է. «Այսօր նորից մեր հանրությանը մոլորության մեջ գցելու փորձ է կատարվել: Արդարադատության նախկին նախարար Հավհաննես Մանուկյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որի բովանդակությունը խիստ վրդովմունք և անհանգստություն է առաջացրել ոլորտի առաջադեմ մասնագետների շրջանում: Եվ ոչ միայն նրանց, այլև, ի ուրախություն մեզ` մեր հանրության մեծ մասի մոտ: Խոսքը վարակիչ հիվանդությունների կանխարգելման, այն է` իմունականխարգելման ազգային ծրագրի, պարզ լեզվով ասած` պատվաստումների մասին է: Նորից հնչում են անհիմն, անապացույց` զավեշտի հասնող ինչ-որ «մտքեր»: Կարծես միջնադարի խորքից տգիտությունն է վերադարձել և դեռ բավական չէ մարդկանց կյանքերն է փորձում վտանգի ենթարկել, դեռ մի բան էլ` ձեռքի հետ այնպիսի «հուզական» մտքեր է արտահայտում, որ կթվա, թե բարեհաճորեն փորձում է ամեն ինչ ուղղել: Նման մարդկանց հորդորում ենք մինչև հուզվելը մի քանի վայրկյան մտածել ու նոր պղտորել մարդկանց հոգիները »,-նշված է ԱՆ կայքում:
Որպես ոլորտի պատասխանատու նախարարությունը հայտարարում է, որ պատվաստումները մանուկների մտավոր զարգացման վրա բացարձակապես բացասական ազդեցություն չեն ունենում, կամ որևէ կերպ աուտիզմի չեն հանգեցնում և կամ զարգացման արատների առաջացման պատճառ չեն դառնում:
Եվս մեկ անգամ վերահաստատվում է, որ Հայաստան ներմուծվող պատվաստանյութերը լավագույնն են»:
Նմանատիպ նյութեր
5321 դիտում
09:11 11-05-2021
Այդ անմեղսունակին ստպված եմ անվանել իրականությունից դուրս հայտնված դիպլոմավոր տգետ․ Սենոր Հասրաթյան
Այս բաժնից
829 դիտում
18:01 24-12-2024
ՀՀ ԱԺ խորհուրդն արտահերթ նիստ է գումարել
934 դիտում
16:55 24-12-2024
Ավանակի երազանքը․ հիմա ձեզ բան կբացատրեմ․ Հովհաննես Շահինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
670 դիտում
16:36 24-12-2024
ՄԻՊ-ն ընդունել է ՀՀ-ում Իրաքի ժամանակավոր հավատարմատարին