Fitch-ը նվազեցրել է Թուրքիայի ԷԴՎ-ի վարկանիշը
Fitch միջազգային վարկանշային կազմակերպությունը նվազեցրել է Թուրքիայի էմինենտի դեֆոլտի երկարաժամկետ վարկանիշը կայուն մակարդակից մինչև «BBB-» բացասական, հաղորդում է Ria Novosti-ն։
Կազմակերպության տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ Թուրքիայում հուլիսին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձը հաստատում է քաղաքական կայունության հարցում ռիսկային աճը, և իշխանությունները ապստամբությանը պատասխանում են «զտումներով»։
Ներկա պահին այդ երկրում հեղաշրջման փորձից հետո աշխատանքից հեռացվել է 70 հազար պետական ծառայող։
«Քաղաքական անկայունությունը, ինչպես սպասվում է, ազդելու է տնտեսական ցուցանիշի վրա և արտահայտվելու է տնտեսական քաղաքականության համար ռիսկերով»,-ասվում է հայտարարության մեջ։