ԱՄՆ Լուիզիանայում խիզախ փրկարարը գետում խորտակվող մեքենայից դուրս է բերել կին վարորդին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
ԱՄՆ Լուիզիանա նահանգում հորդառատ անձրևների հետևանքով հեղեղված գետում մեքենա էր խորտակվել, որի կին վարորդը չէր կարողանում դուրս գալ մեքենայի սրահից:
Նավակով օնության հասած փրկարարներից մեկը վտանգելով իր կյանքը՝ կարողացել էր դուրս բերել կնոջը մեքենայի առջևի պատուհանից: Սակայն կին վարորդը շնորհակալություն հայտելու փոխարեն՝ պահանջել էր, որպեսզի երիտասարդը փրկի նաև նրա շանը:
Խիզախ փրկարարը փրկել էր նաև շանը և դուրս բերել արդեն ջրի տակն անցած մեքենայից:
[url=https://shamshyan.com/hy/article/2016/08/14/92849/]Հիշեցնենք,[/url] որ ԱՄՆ Լուիզիանա նահանգում տեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղից 3 մարդ էր զոհվել: Ավելի քան 1000 մարդ տարհանման կարիք ունի: Լուիզիանա նահանգի նահանգապետ Ջոն Էդվարդսը արտակարգ իրավիճակ է հայտարարել:
Ներկայացնում ենք տեսանյութը: