14174 դիտում
09:10 19-08-2016
Ի՞նչ կապ ունեն Հալաբյան փողոցում ավտոբուսի պայթյունի հեղինակն ու «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ պետը. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այս տարվա ապրիլի 25-ին Երևանի Հալաբյան փողոցում ավտոբուսում հնչած պայթյունի արդյունքում զոհված երկու անձանցից մեկը՝ Ռուբեն Բալյանը, իրավապահների կողմից փաստացի ճանաչվեց որպես տեղի ունեցած ողբերգության մեղավոր։ Նրա մայրը՝ Կլարա Ոսկանյանը, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում որդու կյանքի վերաբերյալ ուշագրավ տվյալներ է հայտնել։ Նա մասնավորապես պատմել է, որ տարիներ առաջ, երբ որդին անազատության մեջ է եղել, մտերիմ հարաբերություններ է հաստատել այն ժամանակ «Նուբարաշեն» ՔԿՀ, այժմ՝ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ պետ Արսեն Աֆրիկյանի հետ։
Ըստ կնոջ պատմածների՝ Արսեն Աֆրիկյանն իր որդուն խոստացել է տասը հազար դոլարի դիմաց Գերմանիա տեղափոխել։ «Ես այլևս ոչ մի բանից չեմ վախենում, արդեն ամեն ինչ կորցրել եմ։ Ու խնդիրը գումարները չեն, խնդիրը որդուս կյանքն է, որ խլեցին, նրան խելագարության հասցրին»,- պատմել է Կլարա Ոսկանյանը, ըստ որի՝ որդին պահանջված գումարի մի մասը մահից առաջ հասցրել է վճարել Աֆրիկյանին։ Սակայն վերջինս մեզ հայտնեց, թե չի ճանաչում մորն ու որդուն»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
19375 դիտում
15:35 26-04-2016
Հալաբյան փողոցում ավտոբուսի պայթյունի՝ ահաբեկչության վարկածը ամբողջությամբ հերքվել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
10355 դիտում
08:31 03-02-2015
«Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի պետը կազատվի պաշտոնից. Ժողովուրդ
2019 դիտում
21:10 05-05-2021
«Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի նախկին պետը դատի է տվել Ռուստամ Բադասյանին
Այս բաժնից
1492 դիտում
08:00 23-01-2025
Տրանսպորտի ուղեվարձի թեմայով քաղաքապետարանը «զադնի է դնո՞ւմ», թե՞ ի սկզբանե այդպես են «պլանավորել». «Փաստ»
1822 դիտում
07:31 23-01-2025
Ինչո՞ւ է թիրախավորվել հենց Նոյեմբերյանի անտառտնտեսությունը. «Փաստ»
8895 դիտում
21:19 22-01-2025
ՀՀ Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը «սրտիկել» է լրագրողներին