«Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի պետը կազատվի պաշտոնից. Ժողովուրդ
«Ժողովուրդ» թերթը գրում է, որ ըստ տեղեկությունների, ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի պետ Արամ Խաչատրյանն առաջիկայում պաշտոնանկ կարվի:
Ըստ նույն տեղեկությունների՝ պաշտոնանկության պատճառը նրա ղեկավարած ՔԿՀ-ում անցկացված ստուգումների արդյունքում հայտնաբերված խախտումներն են: Թերթի հետ զրույցում ՔԿՀ-ի պետն ասել է, որ նման բան չկա:
Հիշեցնենք, որ դեռևս 2012 թվականին ՀՀ արդարադատության նախկին նախարար Հրայր Թովմասյանը ծառայողական քննության ընթացքում ժամանակավորապես դադարեցրել էր Արամ Խաչատրյանի լիազորությունները:
Նշված ՔԿՀ պետի պաշտոնակատար էր նշանակվել պետի տեղակալ Արտուշ Չոբանյանը: Ավելի ուշ Խաչատրյանը վերադարձել է իր պաշտոնին:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում: