24516 դիտում
17:14 18-08-2016
Իջևանում 50-ամյա աներոջը սպանած 29-ամյա փեսան ներկայացավ ոստիկանություն՝ ներկայացնելով նաև հանցագործության գործիք հրացանը.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր` օգոստոսի 18-ին, ոստիկանության Տավուշի մարզային վարչության, ոստիկանության Իջևանի բաժնի, ինչպես նաև Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության և նույն վարչության Իջևանի քննչական բաժնի աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողությունների արդյունքում ոստիկանության Իջևանի բաժին է մեղայականով ներկայացել Իջևան քաղաքի Մետաղագործների փողոցի 1-ին շենքի բնակիչ, 29-ամյա Արթուր Շահինյանը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս կասկածվում է օգոստոսի 16-ին Իջևան քաղաքի Թավրիզյան փողոցի բնակիչ, 50-ամյա Վաչագան Ակինյանին իր մոտ եղած երկփողանի հրացանով սպանելու մեջ:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Ա. Շահինյանը ոստիկաններին է ներկայացրել նաև «Չիֆսան» տիպի 12 տրամափաչի երկձողանի հրացանը, որը 2014 թ.-ի մայիսի 22-ից օրինական հիմունքներով տրված է եղել նրան: Քննիչի որոշմամբ Ա. Շահինյանը ձերբակալվել է:
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ նրան հայտնաբերելու ուղղությամբ ստեղծվել էին մարզի ոստիկանապետ Գրիգոր Գրիոգրյանի, Իջևանի ոստիկանապետ Կարեն Հակոբյանի և մարզի քննչական վարչության պետ Աննա Մանթաշյանի գլխավորությամբ մի քանի օպերատիվ- քննչական խմբեր, ովքեր եղել են մոտ 25-ից ավեի հասցեներում, քանի որ եղել են տեղեկություններ, որ հնարավոր է՝ կասկածյալը այդ հասցեում լինի ու, հավանաբար, այլ ելք չունենալով՝ աներոջը սպանած փեսան ստիպված մեղայականով այսօր ներկայացել է:
Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2016/08/16/93002/]ավելի վաղ [/url]Իջևանից հայտնել էր ֆոտոլրագորղը, օգոստոսի 16-ին, սպանություն էր տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 08։40-ի սահմաններում Իջևանի բժշկական կենտրոնի հերթապահ խումբը ոստիկանության Իջևանի բաժին ահազանգել էր, որ կանչով մեկնել է Իջևան քաղաքի Գևորի հուշաղբյուրի մոտ, որտեղ ճանապարհին հայտնաբերել էին հրազենային վնասվածքով տղամարդու դի։
Դեպքի վայր էին ժամանել ոստիկանության Տավուշի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Գրիգոր Գրիգորյանի և ոստիկանության Իջևանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Կարեն Հակոբյանի գլխավորությամբ։
Ժամանել էին նաև Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության քննիչները՝ մարզի քննչական վարչության պետ Աննա Մանթաշյանի գլխավորությամբ։ Ոստիկանությունն ու քննիչները պարզել էին, որ մահացածը Իջևան քաղաքի Թավրիզյան 60 տան բնակիչ, 50-ամյա Վաչագան Ակինյանն էր։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարը և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
53163 դիտում
10:00 16-08-2016
Սպանություն Իջևանում. փեսան թիկունքից կրակելով՝ սպանել է աներոջը. նրան փնտրում են