211652_close_icon
views-count53160 դիտում article-date 10:00 16-08-2016

Սպանություն Իջևանում. փեսան թիկունքից կրակելով՝ սպանել է աներոջը. նրան փնտրում են

Այսօր՝ օգոստոսի 16-ին, սպանություն է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 08։40-ի սահմաններում Իջևանի բժշկական կենտրոնի հերթապահ խումբը ոստիկանության Իջևանի բաժին ահազանգել է, որ կանչով մեկնել է Իջևան քաղաքի Գևորի հուշաղբյուրի մոտ, որտեղ ճանապարհին հայտնաբերել են հրազենային վնասվածքով տղամարդու դի։ Ինչպես Իջևանից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Տավուշի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Գրիգոր Գրիգորյանի և ոստիկանության Իջևանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Կարեն Հակոբյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության քննիչները՝ մարզի քննչական վարչության պետ Աննա Մանթաշյանի գլխավորությամբ։ Ոստիկանությունն ու քննիչները պարզել են, որ մահացածը Իջևան քաղաքի Թավրիզյան 60 տան բնակիչ, 50-ամյա Վաչագան Ակինյանն էր։ Ֆոտոլրագրողը հայտնում է՝ մինչ դատաբժիշկը կզններ դին, Տավուշի մարզային ոստիկանության ծառայողները Իջևանի ոստիկանության իրենց գործընկերների հետ պարզել են, որ Վ. Ակինյանին սպանել է նրա փեսան՝ Իջևանի բնակիչ, 29-ամյա Արթուր Շահինյանը։ Փաստի առթիվ Իջևանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ աներոջը սպանած փեսային հայտնաբերելու ուղղությամբ։ Ի դեպ, սպանվածն աշխատում էր ջրամբարում և աշխատանքի գնալիս է եղել, երբ փեսան հետապնդել և իր սև գործն արել է։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Նմանատիպ նյութեր