4892 դիտում
17:08 17-08-2016
Պապի խնամքին մնացած փոքրիկը անսպասելի ծանր հիվանդացել է. նրանց մեր օգնությունն է անհրաժեշտ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Նարեկ Մարտոյանը ծնվել է 2002թ․նոյեմբերի 22-ին, Գեղարքունիքի մարզի Զոլաքար գյուղում։ Գտնվում է իր պապի՝ Ժորա Մարտոյանի խնամակալության տակ, քանի որ հայրը մահացել է։ Սովորում է 9-րդ դասարանում։
Սույն թվականի մայիսին երեխայի մոտ թուլություն, գունատություն և ոտքերի ցավ է նկատվել։ Պապը նրան անմիջապես բժշկի է տարել, որից հետո էլ պարզվել է, որ երեխան տառապում է Սուր լիմֆոբլաստային լեյկոզ (B common տարբերակ) հիվանդությամբ։
Իմանալով հիվանդության մասին՝ պապը անմիջապես երեխային տեղափոխում է Երևան, Ռ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի մանկական դիսպանսեր, որտեղ էլ նա գտնվում է հիմա։ Բուժումը բաղկացած է 4 /չորս/ փուլից, որից միայն ավարտվել է առաջին փուլը։ Սույն փուլի անցկացման համար ընդհանուր գումարը կազմել է 800.000 /ութը հարյուր հազար/ ՀՀ դրամ։
Քանի որ այժմ երեխայի լյարդը մեծացել է, երկրորդ փուլին դեռ անցնել չեն կարող։ Երեխայի լյարդը նորմայի բերելու համար արվում են լրացուցիչ բուժումներ։ Երեխայի մոտ կա ախորժակի կորուստ և չունի սնվելու ցանկություն։ Նարեկին խորհուրդ է տրվում անհապաղ տեղափոխել Գերմանիայի Դաշնություն, սակայն անհրաժեշտ գումարը չունենալու պատճառով չեն կարողանում մեկնել:
Սիրելի հայրենակիցներ, եկեք օգնենք Նարեկին ապրել:
Արարատբանկում Նարեկի պապաիկի՝ Ժորա Մարտոյանի անունով բացվել են հաշվեհամարներ՝
[b]ՀՀ դրամ` 15100118483900200
ԱՄՆ դոլար` 15100118483900101
ԵՎՐՈ` 15100118483900149
ՌԴ ռուբլի` 15100118483900158
SWIFT: ARMCAM22[/b]
Յուրի Մարտոյանի հեռախոսահամարն է՝ +[b]37494 51-25-45[/b]:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2514 դիտում
13:52 29-08-2015
Վանաձորցի նկարչուհի Արև Ղամբարյանի երեխաները հիվանդ են. նրանց մեր օգնությունն է անհրաժեշտ. տեսանյութ
Այս բաժնից
1495 դիտում
14:35 22-11-2024
Նոյեմբերի 25-ից ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով. սպասվում են տեղումներ