211652_close_icon
views-count4308 դիտում article-date 09:04 17-08-2016

«Սասնա ծռեր» խմբավորման անդամներից 4 հոգու առաջիկայում ազատ կարձակեն. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ»–ի տեղեկություններով՝ «Սասնա ծռեր» խմբավորման անդամներից 4 հոգու առաջիկայում ազատ կարձակեն։ Ենթադրվում է, որ նրանց նկատմամբ կփոխվի խափանման միջոցը՝ երկամսյա կալանքը։ Ըստ նույն լուրերի՝ դրանք այն անդամներն են, որոնք իրավապահներին ասել են, թե չեն իմացել՝ ուր են գնում և ինչ են անելու ու բանից անտեղյակ հայտնվել են ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքում։ Չի բացառվում նաև, որ նրանք օժանդակել են իրավապահներին՝ տեղի ունեցածի մասին ցուցմունք տալով, ներկայացնելով խմբավորման անդամներից յուրաքանչյուրի գործողությունները և դերակատարությունը։ Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» խմբավորման անդամ Գևորգ Մելքոնյանը և Ռուբեն Գրիգորյանը հուլիսի 31-ին իրավապահներին հանձնվել էին ընդհանուր խմբի անդամներից ավելի շուտ։ Արդյունքում Գևորգ Մելքոնյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը չկիրառվեց, և նա երկու օր անց ազատ արձակվեց՝ հանրապետությունից չբացակայելու ստորագրությամբ»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր