4804 դիտում
19:26 16-08-2016
Գուգարաց թեմում համայնքային զարգացման կենտրոն է ստեղծվել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Օրերս, օրհնությամբ Գուգարաց թեմի առաջնորդ տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի, թեմում ստեղծվեց «Համայնքային զարգացման կենտրոն» (այսուհետ ՀԶԿ)` կոչված թեմի համայնքներում ձևավորելու սոցիալապես ապահով, կրթված և գիտակից հասարակություն` ի նպաստ քաղաքային և գյուղական համայնքների կայուն զարգացման: Կենտրոնն առայժմ իր գործունեությունն է ծավալում Լոռու մարզի Վանաձոր և Մեծավան համայնքներում:
Վանաձոր քաղաքում, ելնելով տարիներ շարունակ չլուծվող խնդիրներից` այն է` սոցիալապես անապահով` ի մասնավորի քաղաքի տնակային և հանրակացարանային պայմաններում բնակվող ընտանիքների մայրերի և հայրերի գործազրկության (անկախ մասնագիտական կարողություններ ունենալուց) առկայությունը և այս ընտանիքներում առկա արժեհամակարգային անկումային (բարոյահոգեբանական) վիճակը, թեմի սոցիալական բաժինը նախաձեռնեց սույն ծրագիրը` խնդրի մասշտաբները հնարավորինս նվազեցնելու համար: ՀԶԿ Մեծավանի մասնաճյուղը գործադրվում է դարձյալ սոցիալապես անապահով ընտանիքների և նրանց երեխաների համար:
Վանաձորում առայժմ շահառու 15 ընտանիքի ծնողների համար (այդ թվում սոցիալապես անապահով և հաշմանդամություն ունեցող անձիք) անվճար կկազմակերպվեն կարուձևի դասընթացներ` վերջիններիս աշխատանքով ապահովելու նպատակով: Իսկ շահառու 20 երեխաների շրջանում կկազմակերպվեն տարբեր զարգացնող խաղեր, կարողությունների և հմտությունների զարգացմանն ուղղված աշխատանքներ: «Նման կենտրոն ունենալու կարիքը վաղուց կար թեմում. կենտրոն, որ կհոգա ոչ միայն երեխայի մասին,կամ ընտանիքի այս կամ այն անդամի, այլև բուն ամբողջական ընտանիքի` նրա հոգսերի մասին և կկարողանա նպաստել կարիքավոր ու անառողջ ընտանիքների առողջացմանը»,-նշում է ՀԶԿ պատասխանատու Էմմա Գրիգորյանը:
Մեծավանում համայնքային կյանքը ակտիվացնելու և երեխաների կարողություններն ու հմտությունները զարգացնելու նպատակով ծրագրի շրջանակներում արդեն հիմնվել է մանկական երգչախումբ, տիկնիկագործության ու տիկնիկավարության և ասեղնագործության խմբակներ: Կենտրոնում կազմակերպվում են նաև անգլերեն լեզվի դասընթացներ: Նախատեսված 20 շահառուի փոխարեն ծրագրին արդեն իսկ մասնակցում են մեծավանցի 50 երեխաներ:
Թեև կենտրոնը այժմ գործում է Վանաձոր և Մեծավան համայնքներում, սակայն ինչպես նշում են ՀԶԿ հիմնադիրները նպատակ կա ձևավորված փորձառության և արդյունավետության հիման վրա համայնքային զարգացման կենտրոններ ստեղծել նաև թեմի այլ համայնքներում` ելնելով յուրաքանչյուր համայնքի խնդիրների բնույթից ու առանձնահատկություններից:
Օրերս կենտրոնի շահառու սոցիալապես անապահով ընտանիքների թվով 100 երեխաներ ամառային մեկշաբաթյա հանգիստ անցկացրեցին թեմապատկան «Ծիծեռակ» ճամբարում` իրենց համար մշակված հատուկ ճամբարային գրաֆիկով:
Համայնքային զարգացման կենտրոնը ստեղծվել է «Համայնքային զարգացման կենտրոն Գուգարաց թեմում» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հայաստանյան «Կլոր սեղան» բարեգործական հիմնադրամի և Գուգարաց թեմի առաջնորդարանի համատեղ աջակցությամբ:
[b]Վահե Խաչիկյան, Համայնքային զարգացման կենտրոնի հանրային կապերի և PR բաժին[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 13+
13+
Նմանատիպ նյութեր
1630 դիտում
20:50 21-07-2019
Նախագահը հյուրընկալվել է Գուգարաց թեմում և «Ծիծեռնակ» ճամբարում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
2920 դիտում
16:53 11-09-2017
Գուգարաց թեմում վերաօծվեց ևս մեկ եկեղեցի
7106 դիտում
21:34 17-12-2017
Գուգարաց թեմում վերաօծվեց Շնող համայնքի Սբ Սարգիս եկեղեցին. ՖՈՏՈՇԱՐՔ
Այս բաժնից
715 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
592 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
403 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը