3389 դիտում
09:42 16-08-2016
Խոսրով Հարությունյանի եղբորը պատկանող «Արամյանց» ԲԿ-ն չի վճարում աշխատակիցների աշխատավարձերը. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցութւան անդամ Խոսրով Հարությունյանի եղբորը պատկանող «Արամյանց» բժշկական կենտրոնի աշխատակիցներն օրերս ահազանգել էին «Ժողովուրդ»-ին՝ տեղեկացնելով, որ իրենց աշխատավարձերը տևական ժամանակ չեն ստացել։ Խնդրի առնչությամբ բժշկական կենտրոնի տնօրեն Հարությունյանը մեզ հետ զրույցում ասել էր. «Ինչ թաքցնեմ, կան խնդիրներ կապված աշխատավարձերի ուշացման հետ։ Բայց այդ խնդիրներն ունեն լուրջ, օբյեկտիվ պատճառներ»։ Ու պարզվում է՝ այս խնդիրը լուծվելու փոխարեն ավելի է բարդացել, քանի որ բժշկական կենտրոնի աշխատակիցները այլ ելք չունենալով՝ դիմել են դատարան։
«Ժողովուրդ»-ը պարզեց, որ 2016 թվականին Գյուլնարա Հարությունյանը դիմել է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ պահանջելով «Արամյանց բժշկական կենտրոն» ԱՓԲԸ-ից բռնագանձել իրեն հասանելիք աշխատավարձը։ Գյուլնարա Հարությունյանը միաժամանակ բժշկական կենտրոնի դրամական միջոցների վրա արգելանք դնելու միջնորդություն է ներկայացրել, սակայն այն մերժվել է»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
2818 դիտում
10:01 20-04-2019
Ինչու չեն վճարում Տեր-Պետրոսյանի գրասենյակի աշխատակիցների աշխատավարձերը. «Ժողովուրդ»
2342 դիտում
09:05 01-07-2016
Արթուր Բաղդասարյանը չի վճարում Հ3-ի աշխատակիցների աշխատավարձերը. «Հայկական ժամանակ»
1935 դիտում
09:13 07-06-2016
Խոսրով Հարությունյանի փեսան առաջիկայում կնշանակվի ԱԳ փոխնախարար. «Ժողովուրդ»
Այս բաժնից
1834 դիտում
08:55 23-01-2025
120 օր և ավելի կալանք` առանց հիմքերի. Կարեն Հակոբյանի գործի իրավական առեղծվածը. «Փաստ»
1465 դիտում
08:50 23-01-2025
Թեժ «պայքար»՝ լավագույն սյունեցի քպական պաշտոնյա համարվելու համար. «Փաստ»
1498 դիտում
08:00 23-01-2025
Տրանսպորտի ուղեվարձի թեմայով քաղաքապետարանը «զադնի է դնո՞ւմ», թե՞ ի սկզբանե այդպես են «պլանավորել». «Փաստ»