Նախկին օդաչուները պահանջում են առողջությանը հասցված վնասի փոխհատուցում
Այսօր կառավարության դիմաց հավաքված քաղավիացիայի նախկին աշխատակիցները կրկին բարձրաձայնում էին իրենց խնդիրների մասին:
«Ինքնաթիռի վրա գործ անելիս երկու անգամ ընկել եմ աստիճաններից , դրանից հետո 2 անգամ վիրահատության եմ ենթարկվել, որից հետո էպիլեպսիա եմ ստացել, 10 տարի ես Մոսկվա եմ գնացել բուժման»,-նշեց օդաչուն ու նկատեց, որ պետությունը պարտավոր է փոխհատուցում տալ պետական ծառայություն անցած մարդկանց ու տեր կանգնել նրանց:
Այս կարգը նախկինում գործել է, սակայն հետագայում հանվել է:
Նախկին օդաչուն նկատեց, որ իրենցից մնացել է 55 մարդ, բոլորը մահացել են, իսկ ողջերի ձեռքում էլ փող չկա, բուժման կարիք ունեն: