211652_close_icon
views-count1577 դիտում article-date 12:53 08-07-2015

Սաակաշվիլիից հոգեբանական վնասի համար պահանջում են 1 միլիոնի փոխհատուցում

Ուկրաինայի Պետական ավիացիոն ծառայության նախագահ Դենիս Անտոնյուկը գլխավոր դատախազություն դիմում է ներկայացրել՝ նշեկով, որ Օդեսայի նահանգապետ, Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին անհիմն կերպով իրեն ազատել է աշխատանքից: Նա նամակի բովանդակությունը հրապարակել է ֆեյսբուքյան իր էջում: Անտոնյուկը Սաակաշվիլիի պատճառած հոգեբանական վնասը գնահատել է 1 մլն գրիվեն: Սաակաշվիլին էլ ֆեյսբուքյան իր էջում արձագանքել է Անտոնյուկի նամակին՝ ասելով, որ չի հասկանում, թե այդ ինչպես է նրան աշխատանքից հեռացնելով 1 միլիոնի հոգեբանական վնաս պատճառել: «Նա կարծես հայտնի հերոս Պանիկովսկին լինի՝ ինձնից պահանջում է 1 միլիոն: Ինձ միայն հետաքրքրում է, թե այդ վնասը նա կրել է 1 րոպեո՞ւմ, 1 օրո՞ւմ, 1 շաբաթո՞ւմ, թե՞ 1 տարում»,-գրել է Վրաստանի նախկին նախագահը:

Նմանատիպ նյութեր