1115 դիտում
16:59 10-08-2016
Շարունակվում է երևանյան վթարային շքապատշգամբների նորոգման ծրագիրը
Երևանի քաղաքապետարանի շինբարեկարգման տարեկան ծրագրով մայրաքաղաքի 65 բազմաբնակարան շենքերում նախատեսվում է նորոգել վթարային 130 շքապատշգամբ: Հունիսին մեկնարկած այս գործընթացի շնորհիվ մինչ օրս նորոգվել է դրանցից 30-ը:
Տարեկան ծրագրում ներառվել են այն շենքերը, որոնցում նման աշխատանքների իրականացումն ավելի առաջնային էր, ինչպես շինարարության տեսակետից, այնպես էլ բնակիչների ու անցորդների անվտանգությունն ապահովելու նկատառումով:
Շքապատշգամբների նորոգումն իրականացվում է նախապես հաստատված նախագծերով:
Հիշեցնենք, որ որպես բաժնային սեփականության մի մաս, շքապատշգամբները, պետք է նորոգվեն բնակիչների ուժերով, սակայն, հաշվի առնելով, որ դա ոչ բոլոր բնակիչներն են ի վիճակի իրականացնել, Երևանի քաղաքապետարանն է ստանձնել նշված գործառույթը, իսկ անհրաժեշտ միջոցները հատկացվել են Երևանի ավագանու համապատասխան որոշմամբ:
Նմանատիպ նյութեր
1028 դիտում
13:26 31-10-2014
Մայրաքաղաքի վարչական շրջաններում ավարտվել է վթարային շքապատշգամբների նորոգման 2014 թվականի ծրագիրը
985 դիտում
16:42 02-06-2015
Մեկնարկել է մայրաքաղաքի վթարային շքապատշգամբների նորոգման տարեկան ծրագիրը
924 դիտում
15:50 30-10-2015
Ավարտվել է վթարային շքապատշգամբների նորոգման 2015թ. ծրագիրը
Այս բաժնից
358 դիտում
18:18 30-01-2025
էկոնոմիկայի նախարարի տեղակալն ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության պատվիրակությանը
502 դիտում
18:06 30-01-2025
Հայաստանի և Լիտվայի ԱԳ նախարարությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ
868 դիտում
16:30 30-01-2025
Խորապես վշտացած ենք Վաշինգտոնում տեղի ունեցած ողբերգական ավիավթարի կապակցությամբ. ԱԳՆ