211652_close_icon
views-count1085 դիտում article-date 17:59 06-08-2016

Հայ զինծառայողները զբաղեցրել են «Զորային հետախուզության գերազանցիկները» մրցույթի 3-րդ հորիզոնականը

«Բանակային միջազգային խաղեր-2016»-ի շրջանակում հուլիսի 30-ին օգոստոսի 5-ը անցկացված «Զորային հետախուզության գերազանցիկները» մրցույթին մասնակցող հայ զինծառայողները մրցութային հինգ փուլերի արդյունքներով զբաղեցրել են երրորդ հորիզոնականը: «Զորային հետախուզության գերազանցիկները» մրցույթում հաղթել է ՌԴ զինված ուժերը ներկայացնող թիմը: Երկրորդ տեղում են Չինաստանի զինված ուժերի ներկայացուցիչները: Նովոսիբիրսկում անցկացված մրցույթին մասնակցել են Հայաստանի, Ռուսաստանի, Չինաստանի, Ղազախստանի և Զիմբաբվեին զինված ուժերի զինծառայողները:

Նմանատիպ նյութեր