Հայ մաքսավորները մինի-ֆուտբոլի միջազգային մրցաշարում զբաղեցրել են երրորդ հորիզոնականը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Պետական եկամուտների կոմիտեի թիմը Բելառուսում մասնակցել է մինի-ֆուտբոլի մաքսային ծառայությունների միջև անցկացված 13-րդ միջազգային մրցաշարին: Բրեստ քաղաքում անցկացված մինի- ֆուտբոլին մասնակցել են Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ուկրաինայի և Սլովակիայի մաքսային ծառայությունների թիմերը:
Հայաստանի մաքսային ծառայության թիմին համառ մրցապայքարում հաջողվել է զբաղեցնել երրորդ հորիզոնականը: ՊԵԿ-ի թիմը ևս մեկ մրցանակ է ստացել վստահելի համագործակցության և ամենակազմակերպված թիմ լինելու համար:
[b]Պետական եկամուտների կոմիտեի
տեղեկատվության և հասարակայնության
հետ կապեր բաժին[/b]