10000 դիտում
09:00 06-08-2016
Հայաստանն ու Ռուսաստանը իրար կապող միակ ցամաքային ճանապարհը՝ Լարսը, շարունակում է գործել սահմանափակումներով. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանն ու Ռուսաստանը իրար կապող միակ ցամաքային ճանապարհը՝ Լարսը, շարունակում է գործել սահմանափակումներով։ Այդ ճանապարհով մեքենաները կարող են անցնել միայն օրվա լուսավոր ժամերին՝ առավոտյան 6-ից մինչև երեկոյան 8-ը։
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության տրանսպորտի վարչության փոխադրումների քաղաքականության բաժնի պետ Դավիթ Մելքոնյանը երեկ մեր թղթակցին հայտնել է, որ առնվազն առաջիկա երկու շաբաթներին ճանապարհը կաշխատի այդ ռեժիմով։ Արդյոք հայկական կողմը փորձե՞լ է միջամտել աշխատանքները ավելի արագացնելու նկատառումներով։
Ըստ Մելքոնյանի՝ նախարար Գագիկ Բեգլարյանը առաջարկել է օգնություն, սակայն հրաժարվել են. «Աշխատանք իրականացվում է, բայց մենք ներգրավված չենք այդ աշխատանքներում, որովհետև դրանք երկու այլ պետության ճանապարհներ են»,– ասել է նա։ «Կողմերը խնդիր չեն տեսնում, ամբողջ ծավալով կատարվում է աշխատանքը, այնպես որ մեր օգնության կարիքը չկա»,– ասել է Մելքոնյանը»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
4683 դիտում
08:52 23-05-2014
Հայաստանը Ռուսաստանին կապող միակ ցամաքային գործող ճանապարհն առաջիկա ամիսներին փակ կլինի. ՀԺ
1285 դիտում
10:19 15-12-2022
Ադրբեջանը շարունակում է արգելափակված պահել Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը․ Տեղեկատվական շտաբ
845 դիտում
11:41 16-12-2022
Ժամը 11.00-ի դրությամբ Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանը շարունակում է փակ պահել
Այս բաժնից
1075 դիտում
07:29 16-11-2024
ԱԺ աշխատակազմը չի տրամադրում Ալեն Սիմոնյանի խուլիգանության մասին տեսանյութերը. «Ժողովուրդ»
1702 դիտում
07:22 16-11-2024
Որ պաշտոնյան առաջինը կլքի իրավապահ համակարգը․ Նիկոլ Փաշինյանը որոշում ունի. «Ժողովուրդ»