4683 դիտում
08:52 23-05-2014
Հայաստանը Ռուսաստանին կապող միակ ցամաքային գործող ճանապարհն առաջիկա ամիսներին փակ կլինի. ՀԺ
«Հայկական ժամանակ» թերթը գրում է․ «Հարավային Կովկասը Ռուսաստանին կապող Ռազմա-վրացական ճանապարհը առաջիկա ամիսներին փակ կլինի։ Պատճառը մայիսի 17-ին Վրաստանի Գվելեթի-Դարիալ (Ներքին Լարս) ավտոճանապարհին՝ Թերեք գետի ափին, տեղի ունեցած փլվածքն է։
Դրա հետևանքով փակ է նաև ռուս-վրացական Վերին Լարսի անցակետը։ Այս մասին երեկ հայտարարություն է տարածել Վրաստանի ներքին գործերի նախարարությունը։ Նշենք, որ դա Հայաստանը Ռուսաստանին կապող միակ ցամաքային գործող ճանապարհն է և խիստ կարևոր նշանակություն ունի մեր երկրի համար։ Հենց այս ճանապարհն է ապահովում Հայաստանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառության հիմնական մասը, իսկ վերջին տարիներին այս ճանապարհով ինտենսիվ ուղևորափոխադրումներ էին կատարվում երկու երկրների միջև։
150 մետր երկարություն, 70 մետր լայնություն և 40 մետր խորություն ունեցող այս փլվածքի պատճառով վնասվել է նաև Ռուսաստան-Հայաստան գազատարը, որով ապահովվում է Հայաստանի գազամատակարարման հիմնական ծավալը՝ մոտ 90 տոկոսը։ Գազատարի վերականգնումը, մեր տեղեկություններով, ավելի շուտ կավարտվի»։
Նմանատիպ նյութեր
1436 դիտում
20:38 12-12-2022
Արցախն աշխարհին կապող միակ ճանապարհն արդեն 9 ժամ փակ է. Արցախի ՆԳՆ
Այս բաժնից
1072 դիտում
07:29 16-11-2024
ԱԺ աշխատակազմը չի տրամադրում Ալեն Սիմոնյանի խուլիգանության մասին տեսանյութերը. «Ժողովուրդ»
1699 դիտում
07:22 16-11-2024
Որ պաշտոնյան առաջինը կլքի իրավապահ համակարգը․ Նիկոլ Փաշինյանը որոշում ունի. «Ժողովուրդ»