2852 դիտում
18:02 02-08-2016
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանն այցելել է «Սասնա ծռերի» անդամներ Պավել Մանուկյանին և նրա որդուն
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր այցելել է «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ և հանդիպել Պավել Մանուկյանին և Արամ Մանուկյանին, տեղեկացնում է ՄԻՊ մամուլի ծառայությունը։
Նրանց հետ տեղի են ունեցել առանձնազրույցներ, ուսումնասիրվել են նրանց պահման պայմանները, իրավունքների ապահովման և բուժօգնության կազմակերպման վիճակը։
Քրեակատարողական հիմնարկի վարչակազմի և բուժանձնակազմի վերաբերմունքի առնչությամբ Պավել Մանուկյանը և Արամ Մանուկյանը բողոքներ չեն ներկայացրել։
Շարունակվում է Պաշտպանի ներկայացուցիչների այցերը Ոստիկանության Ձերբակալված անձանց պահման վայրեր՝ տեսակցելու խմբի մյուս անդամներին։
Նմանատիպ նյութեր
1866 դիտում
19:32 04-10-2018
Պաշտպանի ներկայացուցիչներն այցելել են Պավել Մանուկյանին և Արմեն Բիլյանին
Այս բաժնից
1315 դիտում
12:56 13-02-2025
Փաստորեն կարող էի անվճար երթևեկել տրանսպորտով, չեմ իմացել և վճարել եմ, իզուր չարչարվել եմ. Փաշինյան
961 դիտում
12:37 13-02-2025
Հայաստանն ու ԱՄԷ-ն փոխադարձաբար կճանաչեն վարորդական վկայականները