Երևանում վերջին հրաժեշտը տվեցին սպանված ոստիկան Յուրի Տեփանոսյանին
Այսօր Երևանում վերջին հրաժեշտը տվեցին Ոստիկանության զորքերի ծառայող, ենթասպա Յուրի Տեփանոսյանին, ով, ինչպես հաղորդել էին իրավապահները, հուլիսի 29-ին սպանվել էր ՊՊԾ գնդի տարածքից արձակված դիպուկահարի կրակոցից:
Ներկա էին զոհված ոստիկանի ընկերները, այդ թվում` ծառայակից, հարազատները, Ոստիկանության շարքային և բարձրաստիճան աշխատակիցներ, որոնք միայն դրական ու դրվատանքի խոսքերով էին նկարագրում Յուրիին:
Հիշեցնենք, որ Յուրի Տեփանոսյանը, ով 30 տարեկան էր, ամուսնացած էր, ուներ 2 դուստր և 1 որդի, սպանվել էր ՊՊԾ գնդի մերձակայքում` գնդից 350-400 մետր հեռավորության վրա: