211652_close_icon
views-count2223 դիտում article-date 14:34 01-08-2016

ՄԻՊ աշխատակիցները կտեսակցեն Վարուժան Ավետիսյանին, Արայիկ Խանդոյանին և խմբի մյուս անդամներին

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հանձնարարությամբ՝ Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչներն այցելություններ են իրականացնում Ոստիկանության Ձերբակալվածների պահման վայրեր՝ Վարուժան Ավետիսյանին, Արայիկ Խանդոյանին, Արթուր Սողոմոնյանին, Գառնիկ Հովակիմյանին և ձերբակալված այլ անձանց տեսակցելու և նրանց պահման պայմաններին ծանոթանալու, ինչպես նաև իրավունքների ապահովման վիճակը ուսումնասիրելու նպատակով: Այս պահին այցելություն է իրականացվում նաև ՀՀ արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ՝ տեսակցելու համար Պավել Մանուկյանին և այնտեղ գտնվող խմբի մյուս անդամներին: Այցի նպատակն է նաև ուսումնասիրել նրանց պահման պայմանները և բուժօգնության կազմակերպման վիճակը:

Նմանատիպ նյութեր