1637 դիտում
16:34 30-07-2016
Ժամը 15:00-ի դրությամբ մայրաքաղաքի բուժհաստատություններից դուրս է գրվել 48 տուժած, բուժումը շարունակում է 25 հիվանդ. ՀՀ ԱՆ
ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր վնասվածքաբան Վաչագան Այվազյանը քիչ առաջ այցելել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, ծանոթացել երեկ տեղի ունեցած միջադեպի հետևանքով հոսպիտալացված անձանց առողջական վիճակին և նրանց բուժման ընթացքին, հայտնում ՀՀ Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից:
Վնասվածքաբան-օրթոպեդը կենտրոնի բժիշկների հետ քննարկել է տուժածների բուժման ընթացքը։ Պատասխանելով լրագրողների հարցերին` Վաչագան Այվազյանը նշել է, որ նախորդ օրն ընդունված վիրավորներից մեծ մասի մոտ մակերեսային վնասվածքներ են: Ամենածանրը գնահատվում է որովայնային հրազենային վնասվածք ստացած ոստիկանի առողջական վիճակը, որը գտնվում է «Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում:
Նշենք, որ ժամը 15:00-ի դրությամբ մայրաքաղաքի բուժհաստատություններից դուրս է գրվել 48 տուժած, բուժումը շարունակում է 25 հիվանդ:
Նմանատիպ նյութեր
1347 դիտում
12:16 04-06-2022
Առավոտյան ժամը 08:30-ի դրությամբ՝ 50 տուժած ստացել է անհրաժեշտ բժշկական օգնություն և դուրս գրվել. ԱՆ
1665 դիտում
20:12 29-04-2016
Ավտոբուսի պայթյունից տուժած 6 քաղաքացի շարունակում է բուժումը հիվանդանոցային պայմաններում
1466 դիտում
12:45 12-08-2016
Հիվանդանոցներում շարունակում է բուժումը հուլիսյան իրադարձություններից տուժած 4 քաղաքացի, որոնցից մեկը ոստիկան է
Այս բաժնից
583 դիտում
20:59 27-04-2024
Քաղաքացու օրվա կապակցությամբ մարզերում և Երևանում անցկացվել են մի շարք միջոցառումներ
589 դիտում
20:30 27-04-2024
Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր