211652_close_icon
views-count1869 դիտում article-date 20:12 29-04-2016

Ավտոբուսի պայթյունից տուժած 6 քաղաքացի շարունակում է բուժումը հիվանդանոցային պայմաններում

Հալաբյան փողոցում [url=https://shamshyan.com/hy/article/2016/04/25/83439/]ավտոբուսի պայթյունից [/url]տուժած 6 քաղաքացի է շարունակում բուժումը հիվանդանոցային պայմաններում: Երեք բժշկական հաստատություններում էլ մասնագետները քայլեր են ձեռնարկում վիրավորների առողջական վիճակի բարելավման ուղղությամբ: «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում գտնվող 14 և 15 տարեկան պատանիների առողջական վիճակը գնահատվում է կայուն: Վնասվածքաբանների, պլաստիկ և միկրովիրաբույժների մասնկացությամբ կատարվում է վերքերի մշակում ժամանակակից մեթոդով, շարունակվում է բազմապրոֆիլային բուժումը: Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտուտում բուժվող 37-ամյա հղի կնոջ վիճակը գնահատվում է բավարար: Շարունակվում են նեղ մասնագիտական խորհրդատվությունները: «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնում բուժվում է պայթյունից տուժած 3 քաղաքացի: Նրանց վիճակը նույնպես բժիշկների գնահատմամբ` բավարար է, առկա է դրական տեղաշարժ:

Նմանատիպ նյութեր