211652_close_icon
views-count1908 դիտում article-date 15:13 29-07-2016

Դոնալդ Թրամփի կնոջ կայքը փակվել է նրա կրթության մասին տեղեկատվությունից հետո

ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու, միլիարդատեր Դոնալդ Թրամփի կնոջ՝ Մելանի Թրամփի պաշտոնակա կայքն անհասանելի է դարձել այն բանից հետո, երբ տեղեկություն տարածվեց, որ նա բարձրագույն կրթություն չունի, գրում է The Huffingyon Post պարբերականը: Կայք մուտք գործելու դեպքում այս պահին www.melaniatrump.com-ից անցում է կատարվում դեպի Trump Organization կայքը: Մելանի Թրամփի պաշտոնական կայքում ասվում էր, որ նա իր հայրենի Սլովենիայից դուրս գալուց առաջ ստացել է դիզայնի ու ճարտարագիտության ոլորտում բակալավրի աստիճան, այնինչ Թրամփի կենսագրական գրքում նշված է, որ Մելանին կրթությունը կիսատ է թողել հանուն մոդելային կարիերայի:

Նմանատիպ նյութեր