Դորտմունդի «Բորուսիան» տրանսֆերների շուկայի անվիճելի առաջատարն է
Եվրոպական թոփ-5 առաջնությունների ակումբները այս ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ ծախսել են ավելի քան 1,1 մլրդ եվրո:
Ամենաշատը ծախսել են Անգլիական ակումբները` 600 մլն եվրո: Առաջատարները «Մանչեսթեր Յունայթեդն» ու «Լիվերպուլն» են (80-ական միլիոն եվրո): Չեմպիոնշիփում առաջատարը «Նյուքասլն» է (40մլն), որը ավելի շատ է արդեն ծախսել, քան` իսպանական պրիմերայի 15 ակումբները:
2-րդ տեղում բունդեսլիգան է` 434 մլն եվրո: Առավել շատ գումար ծախսել է Դորտմուդի «Բորուսիան»` 113 մլն եվրո: «Բավարիան» ծախսել է 73 մլն:
Իսպանական պրիմերայում տրանսֆերների վրա ծախսվել է 288 մլն եվրո: 75-ը` «Բարսելոնայի» հաշվին է, 49-ը` «Ատլետիկոյի», 30-ը` «Ռեալի»:
Ֆրանսիայի առաջնությունում ծախսերը կազմել են 144 մլն եվրո: