211652_close_icon
views-count3250 դիտում article-date 14:59 18-07-2016

Մալաթիա-Սեբաստիայի թիմը հաղթեց Երևանի քաղաքապետի փոխանցիկ գավաթի 2016թ. բակային փառատոնի «ֆուտբոլ» մարզաձևում. լուսանկարներ

Երևանի քաղաքապետի փոխանցիկ գավաթի 2016 թվականի մրցաշարի 3-րդ մարզաձևը ֆուտբոլն էր: «Առողջ սերունդ` պաշտպանված հայրենիք» խորագրով համաքաղաքային բակային ավանդական այս փառատոնում վարչական շրջանների ֆուտբոլի թիմերը պայքարում էին հաղթողի կոչման համար: «Երևանի կաշվե գնդակ» կոչվող ֆուտբոլի մրցաշարում 3-րդ և 4-րդ տեղերի համար պայքարում ուժերն են չափել Նոր Նորք և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների թիմերը: Երրորդ պատվավոր տեղն զբաղեցրել են Նոր Նորք վարչական շրջանի ֆուտբոլիստները: Եզրափակչում հանդիպել են Մալաթիա-Սեբաստիա և Աջափնյակ վարչական շրջանների մարզիկները: Ավելի համառ էին Մալաթիա-Սեբաստիան ներկայացնող ֆուտբոլիստները. նրանց հաղթողի մեդալներ ու պատվոգիր է հանձնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սպորտի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Յուրի Մամիկոնյանը, 2-րդ տեղն զբաղեցրած աջափնյակցիներին պարգևատրել է նույն վարչական շրջանի կրթության, մշակույթի և սպորտի բաժնի պետ Գալուստ Խարբությանը և մրցանակային եռյակը եզրափակած նորնորքեցիներին` «Արարատ» ֆուտբոլային թիմի նախկին ֆուտբոլիստ, սպորտի վարպետ Սամվել Ղասաբօղլյանը: Բոլոր մարզաձևերի հաղթողներին ավելի ուշ կհանձնվեն նաև գավաթներ, իսկ փառատոնում ընդհանուր հաշվարկով հաղթած վարչական շրջանի թիմը կպարգևատրվի Երևանի քաղաքապետի փոխանցիկ գավաթով: Հիշեցնենք, որ բակային այս փառատոնն անց է կացվում Երևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ 2016» եռամսյա միջոցառումների ծրագրի համաձայն: [b]Երևանի քաղաքապետարան[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+

Նմանատիպ նյութեր