Հեռուստաաշտարակը խիստ հսկվում է. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես գիտենք՝ հունիսի 22-ին ձերբակալվեց, իսկ ավելի ուշ կալանավորվեց «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ժիրայր Սեֆիլյանը։ Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ վերջինիս կալանավորել են մի խումբ անձանց հետ զինված խմբավորումներ կազմավորելու միջոցով զենքի գործադրմամբ շենքեր, շինություններ, հաղորդակցության և կապի միջոցներ, այդ թվում՝ Երևանի հեռուստաաշտարակը զավթելու մտադրություն ունենալու մեջ։
Մինչև Սեֆիլյանի ձերբակալությունը իրավապահները Երևանի հեռուստաաշտարակի նկատմամբ խիստ հսկողություն էին սահմանել։ Սակայն Սեֆիլյանի և մոտ մեկ տասնյակ այլ անձանց ձերբակալությունից հետո հեռուստաաշտարակի հսկողությունը վերադարձել էր սովորական ռեժիմին։ Սակայն հուլիսի 17-ին «Սասնա ծռեր» խմբավորման կողմից ՀՀ ոստիկանության ՊՊԾ գունդը գրավելուց հետո իրավապահները կրկին Երևանի հեռուստաաշտարակի տարածքում խիստ հսկողություն են սահմանել»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]