Ավարտվում են «Մոխրագույնի 50 երանգները» 2-րդ և 3-րդ ֆիլմերի նկարահանումները
2016 թվականի հունիսին սկսված «Մոխրագույնի 50 երանգները» ֆիլմի 2-րդ և 3-րդ մասերի նկարահանումներն արդեն ավարտվում են:
Նկարահանումներն իրականացվել են Վանկուվերում, Նիսում, իսկ այժմ արդեն Փարիզում: Հենց Փարիզում էլ նկարահանվում են ֆիլմի վերջին կադրերը, ինչի մասին իր Twitter-յան էջում գրել է Է.Լ. Ջեյմսը, ում համանուն գրքի հիման վրա էլ նկարահանվում է ֆիլմը:
Հիշեցնենք, որ ֆիլմի 2-րդ և 3-րդ մասերը մեծ էկրաններին կհայտնվեն համապատասխանաբար 2017 և 2018 թվականներին: