ՕՐՎԱ ԵՐԳԸ․ «Not Alone»․ Aram MP3․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արամ Ավետիքի Սարգսյանը ծնվել է 1984 թվականի ապրիլի 5-ին Երևանում։ Դեռ մանկուց նա ներգրավված է եղել մի շարք երգչախմբերում և թատերական ներկայացումներում։ Թեև նա միշտ երազել է մեծ բեմի մասին, սակայն ընտրել է դեղագործի մասնագիտությունը՝ ավարտելով Երևանի պետական բժշկական համալսարանը:
2014 թվականի մայիսի 6-ին Կոպենհագենի «B&W Hallerne» արենայում անցկացված Եվրատեսիլ 2014-ի առաջին կիսաեզրափակչի քվեարկությունից հետո Արամը հեռուստադիտողի և ժյուրիի քվեարկության արդյունքում 4-րդ հորիզոնականով անցնում է եզրափակիչ փուլը:
Մայիսի 10-ին մրցույթի եզրափակիչ փուլի քվեարկության արդյունքում նա զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը 174 միավորով։