8638 դիտում
17:53 23-07-2016
«Սասնա ծռեր» զինված խումբը չի հանձնվելու. Վարուժան Ավետիսյան. tert.am
Մեր հանձնվելու մասին տեղեկությունները կեղծ են. ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքում այսօր վերջին պատանդներին բաց թողնելուց հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Սասնա ծռեր» խմբավորման անդամ Վարուժան Ավետիսյանը, հաղորդում է [url=http://www.tert.am/am/news/2016/07/23/varoujan-avetisyan/2087133]tert.am[/url]-ը:
«Շատ ուրախ եմ, որ վերջապես հանդիպեցինք, նախապես մի քանի տեղեկություններ հայտնեմ, հետո կանցնեմ կարևորների: Տեղեկություններ ունեմ, որ ինչ-որ լուրեր են տարածվել, թե «Սասնա ծռերը» ասուլիսը սկսելու են հանձնվելու մասին հայտարարությամբ: Մենք զինված ապստամբություն ենք բարձրացրել մեր երկրին ազատագրելու առաքելությամբ: Դա ենթադրում է ժողովրդի ընդվզումը, որը պայմանավորված է մի շարք գործոններով: Նաև լուրեր տարածվեցին, թե ես չեմ հաստատել վերջին երկու ոստիկաններին ազատ արձակելու մասին լուրը: Ես հաստատել եմ այդ լուրը լրագրողների հետ մամուլի կետը տեղակայելու համար»,-ասաց նա:
Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=http://www.tert.am/am/news/2016/07/23/varoujan-avetisyan/2087133]կայքում[/url]:
Նմանատիպ նյութեր
5782 դիտում
16:19 30-07-2016
ՀՀ ԱԱԾ-ն այսօր մինչև ժամը 17:00-ն ժամանակ է տվել «Սասնա ծռեր»-ին` զենքը վայր դնելու և հանձնվելու համար
4936 դիտում
19:23 17-08-2018
«Սասնա ծռեր» խմբի անդամներ Վարուժան Ավետիսյանն ու Արայիկ Խանդոյանն ազատ արձակվեցին
Այս բաժնից
1444 դիտում
14:35 22-11-2024
Նոյեմբերի 25-ից ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով. սպասվում են տեղումներ